Ներզատաբանություն
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա:
Վերջին տարիներին նկատվում է ինսուլինակայուն բուժառուների քանակի ավելացում երիտասարդների և դեռահասների շրջանում:
Ինսուլինակայունությունը զարգանում է գենետիկ նախատրամադրվածության ֆոնի վրա՝ ներքին և արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ: Նորմալ վիճակում գլյուկոզան ինսուլինի օգնությամբ թափանցում է բջիջներ, և օրգանիզմը ստանում է բավարար քանակի էներգիա: Ինսուլինակայունության դեպքում գլյուկոզան դժվարությամբ է թափանցում հյուսվածքներ, և ենթաստամքսային գեղձը ստիպված արտադրում է ավելի շատ ինսուլին: Երկարատև լարված գործունեության հետևանքով գեղձի β-բջիջները հյուծվում են և աստիճանաբար ինսուլինի արտադրությունը նվազում է: Ինսուլինի պակասի հետևանքով արյան մեջ գլյուկոզայի քանակն ավելանում է:
Այս վտանգավոր նյութափոխանակության խանգարումը սպեցիֆիկ ախտանշաններ չի առաջացնում: Ինսուլինի նկատմամբ անընկալության արդյունքում ձևավորում և զարգացնում է երկրորդ տիպի դիաբետ, վատանում է ինքնազգացողությունը, զարգանում են բարդ հիվանդություններ` անոթային, սրտային, նյութափոխանակության, քաշի հետ կապված խնդիրներ և տուժում է ամբողջ օրգանիզմը:
Ինսուլինակայունության զարգացման ռիսկի գործոններից են գենետիկ նախատրամադրվածությունը, ավելորդ քաշը, զարկերակային գերճնշումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը, ոչ ճիշտ սնունդը, վարակիչ հիվանդությունները, վնասակար սովորությունները, անբավարար քունը, հաճախակի սթրեսները, հորմոնալ խանգարումները, մեծ տարիքը, որոշ դեղերի կիրառումը:
Ինսուլինի արտադրման և օգտագործման խանգարումներն արտահայտվում են հետևյալ ախտանշաններով՝ քաշի կտրուկ փոփոխություն, մաշկի, մազերի, եղունգների կողմից խնդիրներ, կրունկների ճաքեր, վերքերի դժվար ապաքինում, ախորժակի անկում կամ բարձրացում, սննդի ընդունման հետ չկապված սրտխառնոց, ծարավ, տրամադրության փոփոխականություն, տեսողության, հիշողության, մտավոր ունակությունների վատացում, զարկերակային ճնշման վատացում, հաճախասրտություն, քնկոտություն, աշխատունակության անկում, մշտական թուլություն:
Վերոնշյալ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է հետազոտվել՝ լաբորատոր քննություններ, արյան հետազոտություն` գլյուկոզայի և գլիկոլիզացված հեմոգլոբինի որոշման համար, ինսուլինի և С-պեպտիդի մակարդակի որոշում, ինսուլինակայունության ինդեքսի ուսումնասիրում, գլյուկոզատոլերանտային թեստ:
Բուժման համար՝ դեղորայքային թերապիայից զատ, կարևոր է ապրելակերպի կարգավորումը. սննդի և ֆիզիկական ակտիվության, օրվա և քնի ռեժիմի:
Ինսուլինակայունության կանխարգելման համար անհրաժեշտ է.
- քաշի կարգավորում,
- ճիշտ սնունդ,
- աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպում,
- բավարար ֆիզիկական ակտիվություն,
- սթրեսների բացառում,
- վնասակար սովորություններից հրաժարում,
- հիվանդությունների ժամանակին բուժում,
- դեղերի վերահսկելի օգտագործում,
- ժամանակին դիմել բժշկի:
10.12.2021 Կարդացեք նաև
20.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ